«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Հենրիխ Մխիթարյան. Այսօր մեր երեխաներն են թիրախ դարձել, վաղը կարող են ձեր երեխաները դառնալ

Հենրիխ Մխիթարյան. Այսօր մեր երեխաներն են թիրախ դարձել, վաղը կարող են ձեր երեխաները դառնալ
03.10.2020 | 22:13

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ անգամ գրառում է արել սոցցանցերի իր էջերում: Նա կոչ է արել միջազգային հանրությանը` միջամտել դադարեցնելու հայերի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռամական գործողությունները:

«Մենք շարունակում ենք ականատես լինել Լեռնային Ղարաբաղի դեմ դաժան ռազմական գործողություններին: Ադրբեջանական զինուժը ռմբակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը և գնդակոծում քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայաստանի Հանրապետության տարածքը ևս ռմբակոծվում է: Տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները վիրավորվել են ադրբեջանական հրթիռային հարվածներից:
Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Հայաստանի բնակչությունը վտանգի մեջ է: Համաշխարհային անվտանգությունն ու խաղաղությունը վտանգի մեջ են: Եթե ամեն ինչ այսօր չդադարեցվի, ապա վաղը կարող է մեր տարածաշրջանից տարածվել դեպի մյուսները: Այսօր մեր երեխաներն են թիրախ դարձել, վաղը կարող են ձեր երեխաները դառնալ:


Ես մեկ անգամ կոչ եմ անում միջազգային հանրությանը հնարավոր ամեն ինչ անել` օգնելու դադարեցնել հայերի դեմ ռազմական գործողությունները և վերականգնել համաշխարհային խաղաղությունը»,-գրել է ֆուտբոլիստը:

Դիտվել է՝ 8378

Մեկնաբանություններ